Հերանուշի` 1915թ-ին ցամաքած աղբյուրները. Radikal

Նորության նկար Թուրքական Radikal-ի լրագրող Օրալ Չալըշլարը մասնակցել է Թուրքիայի Էլազիգ նահանգի Հաբափ գյուղում վերաբացված հայկական աղբյուրների տոնակատարությանը և պարբերականի իր սյունակում կիսվել տպավորություններով:

«Տեղահանությունից հետո հայաբնակ Հաբափ գյուղում քրդերին տեղավորեցին: Պատմությունը մի կողմից սրբվեց-գնաց, իսկ հայերից մնացին տներն ու ճարտարապետական հրաշալի աղբյուրները: Մեր ավտոբուսը նախկին Բալուի ճանապարհի մոտ գտնվող պատմական աղբյուրի մոտ կանգ առավ: «Ակօս» թերթի գրողներից Սարգիս Սերոբյանն ասաց, որ քայլելու ենք դեպի Բալուի պատմական եկեղեցու ավերակները:

Թուրքերի Մուրադ գետը, հայերի` Արածանին 97 տարի առաջվա վեհությամբ շարունակում է հոսել: Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի` 95 տարեկան հասակում մահացած տատիկի` Սեհերի պատմած գետն ու եկեղեցին են սրանք»,- գրում է նա:

Չալըշլարը հիշեցնում է, որ 1915 թ-ի ընթացքում Հաբափ գյուղից դուրս եկած խումբը կանանց հենց այս եկեղեցում է փակել, իսկ տղամարդկանց տարել են: Ֆեթհիյեի տատը` Սեհերը, ում իսկական անունը Հերանուշ է, նույնպես այս եկեղեցում փակված կանանց մեջ է եղել: Եկեղեցու պատուհանից տեսել են ողջ աղետը: Տեսել են, թե ինչպես են տղամարդկանց սպանելով Արածանու ջրերը նետում…

«97 տարի անց` մայիսի 27-ին Հաբափում ենք: 1915 թ-ից հետո Հաբափը երկար տարիներ լռության է մատնված եղել: Ավելի ուշ` այստեղ քրդերին են տեղավորել: Հայերից հիշատակ մնացել են տները, եկեղեցիները և ճարտարապետական հրաշք աղբյուրները»,- գրում է լրագրողը:

Այս գյուղում ծնված և այժմ Գերմանիայում բնակվող Ադնան Դինդարը, տարիներ անց, ծնված ու մեծացած փողոցներում պտտվելով, կանգնել է հայկական եկեղեցու մոտ:

«Եկեղեցի մտնելով պատերի գաջերը պոկում-ուտում էինք: Հավատում էինք, որ մեր դեղնած երեսները դրանից կարմրելու են: Հետո իմացա, որ դա հայկական ավանդույթ էր: Այդ ժամանակ սա որպես խոտ պահելու վայր էինք օգտագործում: Այժմ այստեղ եմ` իմ պատմության հետ առերեսվելու»,- պատմել է նա:

Օրալ Չալըշլարի խոսքերով` Ֆեթհիյե Չեթինը` Հերանուշ տատի` գյուղը գտնելուց հետո մնացած հայերին գտնելու գործին է լծվել: Քանդված, օգտագործման համար ոչ պիտանի դարձած աղբյուրներից նորից ջրի հոսք տեսնելը նրա համար երազանք է դարձել:

«Ֆեթհիյեին աջակցել է նաև Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ում ֆինանսավորմամբ իրականացավ «աղբյուրից դարձյալ ջրի հոսքը տեսնելու երազանքը»: Հաբափի աղբյուրների վերաբացումը գուցե միայն սկիզբն էին: Առաջին անգամ քաղաքացիների նախաձեռնությամբ հիշատակվում էին 1915 թ-ին սկսված ցավոտ տարիները: Ցավեր տեսած Անատոլիայում պատմության հետ առերեսում է տեղի ունենում` հանուն «բարեկամության և եղբայրության»:

«Քարդեշ թյուրքուլեր» («Եղբայր երգեր») անսամբլի երաժշտությունը խառնվում է աղբյուրների ջրի ձայնին:
Գյուղացիները վազվզում են` պատրաստած կերակուրները հարյուրավոր հյուրերին հյուրասիրելու համար…»,- եզրափակում է թուրք լրագրողը:
Zoom Image

http://tert.am/am/news/2012/05/29/habap/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-05-2012 22:51:36
Դիտումների քանակը: 624
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ Նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստ. գործիչ (1935): Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott